ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ոստիկանության շենքը գրաված ՀԽ անդամները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին

Ոստիկանության շենքը գրաված ՀԽ անդամները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին
17.07.2016 | 16:46

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատությանն» ասել է, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում մնալու են այնքան, մինչև իրենց պահանջները կատարվեն: Հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է: «Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրել է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Վարուժան Ավետիսյանի խոսքով, երկու կողմերից էլ կան վիրավորներ, իսկ գերի ունենալու տեղեկությունները ճիշտ չեն՝ բաժնում գտնվող ոստիկանները գերի չեն, պարզապես իրենց մոտ են:


Հարակից շենքերի բնակիչներից մեկը «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան 5-ից 5.30-ի սահմաններում 6-7 ուժեղ պայթյուն է լսել:
«Հետո ուժեղ կրակոցներ եղան և ոստիկանների մեքենաների ձայներ լսեցի», - պատմեց ականատես կինը:
Այսօր ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, կան վիրավորներ:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գնացել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որտեղ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանների։ Փաշինյանի փոխանցմամբ, բաժնում են ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ու ևս 7-8 ոստիկաններ: Ոստիկանության աշխատակիցները զինաթափված են, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները զինված: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից մեկը հրազենային վիրավորում ունի, արյուն է կորցրել: Մեկ ոստիկանի հնարավորություն է տրվել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: «Նրա ճնշումը բարձր էր, և երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները համոզվեցին, թույլ տվեցին տեղափոխել հիվանդանոց», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը բաժնում է գտնվել առավոտյան 9.30-ի սահմաններում, այդ պահին իրավիճակը հանգիստ է եղել: Իսկ մինչ այդ, ինչպես նրան փոխանցել է Վալերի Օսիպյանը, իրավիճակը լարված է եղել: Փաշինյանի հաշվարկներով, ներսում կա մոտ 25 մարդ։

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ